Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

«Շիրակն» ուրախացրեց, «Փյունիկը» հիասթափեցրեց

«Շիրակն» ուրախացրեց, «Փյունիկը» հիասթափեցրեց
05.07.2012 | 22:45

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012-2013թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ այսօր 3:0 հաշվով զիջեց Չերնոգորիայի «Զետային» ու գործնականում դուրս մնաց պայքարից, որովհետև նման խաղով, այն էլ մրցակցի հարկի տակ, հավատալ, թե մեր ֆուտբոլիստներն ի վիճակի են բեկման հասնել, անհավանականության ոլորտից է:

Ի տարբերություն «Փյունիկի», «Շիրակն» ու «Գանձասարը» խաղարկությանն իրենց մասնակցությունը սկսեցին արտագնա խաղերից: Գյումրեցիների մրցակիցը չերնոգորիական «Ռուդարն» էր, կապանցիներինը` Ֆարեյրան կղզիների «Ստրեյմուրը»: Բարեբախտաբար, «Շիրակը» կարողացել է ուրախացնել մարզասերներին` հաղթանակի հասնելով 0:1 հաշվով: Ժամը 22:00-ին տրվել է «Ստրեյմուր»-«Գանձասար» խաղի մեկնարկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ